90-ականների սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը Haute Living ամսագրի նոր համարի դեմքն է։ Նա նկարները տարածել է սոցիալական ցանցերում։
56-ամյա սուպերմոդելը ժանյակավոր ներքնազգեստով կեցվածք է ընդունել ամսագրի նոյեմբերի համարի շապիկի համար։ Նկարում Սինդի Քրոուֆորդը կեցվածք է ընդունել սև ժանյակավոր հավաքածուով, որի վրա վերնաշապիկ է կրում։
Սինդի Քրոուֆորդը հայտնվել է աշխարհի ավելի քան 600, այդ թվում՝ Vogue, W, People, Harper’s Bazaar, ELLE, Cosmopolitan և Allure ամսագրերի շապիկներին։ Նա եղել է նաև բազմաթիվ նորաձևության տների դեմքը, ինչպիսիք են Gianne Versace-ը, Escada-ն և այլն: 1998 թվականի մայիսին նա ամուսնացավ Ռենդի Գերբերի հետ, ով նախկին մոդելավորող է և Նյու Յորքի ու Լոս Անջելեսի գերժամանակակից ռեստորանների և գիշերային ակումբների սեփականատերը: Մոդելը նրանից երկու երեխա է ունեցել՝ որդին՝ Փրեսլի Գերբերը, և դուստրը՝ Քայա Գերբերը։