Յոդի ցանց
Յուդի ցանցի միջոցով կարելի է.
բացահայտել օրգանիզմում յոդի պակասությունը
բուժել հազը
բուժել մրսածությունն ու հարբուխը
արագացնել վնասվածքների վերականգնումը
հղիության ժամանակ բուժվել տարբեր հիվանդություններից
Ինչպե՞ս յոդի ցանց անել Յոդի ցանցը պետք է անել բամբակի ձողիկների միջոցով՝ բամբակի գլխիկները թաթախելով 5 տոկոսանոց յոդի լուծույթի մեջ ու մաշկի վրա ուղղահայաց ու հորիզոնական գծերով ցանց նկարել։
Ցանցի մեկ «բջջի» կատարյալ չափը սովորաբար կազմում է 1 սմ խորանարդ։ Մաշկի միջոցով մկանային հյուսվածքներ ներթափանցելով՝ յոդը կործանարար ազդեցություն է թողնում հիվանդության հարուցիչ միկրոօրգանիզմների վրա՝ շրջապատելով դրանց սպիտակուցները։ Ցանցի գաղտնիքը կայանում է նրանում, որ շնորհիվ որոշակի չափսերի հասնող «բջիջների»՝ բակտերիաների խումբn անջատվում է միմյանցից ու ոչնչանում։ Յոդը հրաշալի ձևով ազդում է այն բակտերիաների վրա, որոնք ներթափանցում են օրգանիզմ մաշկային անցքերի միջոցով։ Յոդային ցանցն օրգանիզմում յոդի ամբավարարության ժամանակ:
Վիճակագրության համաձայն՝ Երկիր մոլորակի բնակչության գրեթե մեկ երրորդ մասը տառապում է օրգանիզմում յոդի անբավարարությունից, որը դառնում է վահանաձև գեղձի պաթոլոգիաների պատճառ, իսկ հղի կանանց համար այն կարող է դառնալ ֆիզիկական ու մտավոր թերզարգացած երեխաների լույս աշխարհ գալու պատճառ։ Որպեսզի կարողանաք պարզել՝ բավական է արդյոք յոդի պարունակությունը ձեր օրգանիզմին այն մթերքներից, որոնք օգտագործում եք, պարտադիր չէ հետազոտություն անցնել, բավական է յոդի ցանց նկարել մարմնին։
Առավել լավ է յոդի ցանց նկարել ազդրի ներքին հատվածում։ Եթե արդեն 3 ժամ հետո դրանից ոչ մի հետք չմնա, ապա անհրաժեշտ է շտապ բժշկի դիմել ու օրգանիզմում յոդի պակասության արդյունավետ բուժում ստանալ։ Եթե յոդը հասցնի ներթափանցել մաշկի մեջ 6-8 ժամերի ընթացքում, դա կնշանակի, որ օրգանիզմում որոշակի խնդիրներ կան յոդի անբավարարության հետ կապված, սակայն դրանք կարելի է հեշտությամբ լուծել՝ սննդակարգում ավելացնելով ծովային ձկներ, ծովամթերք, ծովային կաղամբ և յոդով հարուստ այլ սննդամթերքոով։
Ամբողջովին առողջ մարդկանց մոտ յոդի անբավարարություն չկա, և յոդի հետքերն անհետանում են միայն օրվա ավարտին։ Յոդի ցանցը մրսածության ու հարբուխի ժամանակ Նրանց համար, ովքեր միջոցներ են փնտրում մրսածությունն արագ բուժելու համար, յոդի ցանցը չափազանց հարմար տարբերակ է։ Այս դեպքում այն անհրաժեշտ է քթի վերևի և այսպես կոչված թևիկների հատվածում նկարել բարակ ու զգույշ արված գծերով։
Գործել անհրաժեշտ է զգուշորեն, քանի որ դեմքի վրա, ինչպես և վզի վրա մեծ է յոդից ստացած այրվածքների հավանականությունը. մաշկը կարող է կարմրել ու պոկվել։ Հարբուխի ժամանակ կարելի է յոդի հետքեր նկարել նաև ոտնաթաթերին ու ոտքերի սրունքների հետևի հատվածի մկաններին։
Յոդի ցանցը վնասվածքների դեպքում
Եթե Դուք չգիտեք, թե ինչպես ազատվել կապտուկներից, ապա նորից կարող եք դիմել յոդի ցանցի օգնությանը։ Իհարկե, դրանից չարժե օգտվել վնասվածք ստանալուց անմիջապես հետո, և խորհուրդ է տրվում միայն մեկ օր անց օգտագործել յոդը։
Բանը նրանում է, որ նույնիսկ ամենաաննշան վնասվածքը սովորաբար զուգակցվում է հյուսվածքների արտահոսքով, և յոդի գրգռող ազդեցությունը չի նպաստում դրա անհետացմանը։ Արդյունավետ բուժման համար անհրաժեշտ է նախ մաքուր կտորի մեջ դրված սառույց դնել վնասվածքի վրա և միայն հաջորդ օրը յոդով բուժել։ Յոդի ցանցը հղիության ժամանակ:
Կանանց, ովքեր պատրաստվում են մայր դառնալ, խորհուրդ է տրվում յոդի ցանցեր օգտագործել՝ յոդի պակասն օրգանիզմում լրացնելու համար։ Բացի այդ, այս միջոցը կօգնի հաղթահարել մրսածության ախտանշանները, չէ՞ որ դեղորայք ընտրելիս հղիության ժամանակ անհրաժեշտ է զգույշ լինել, իսկ յոդն էկոլոգիապես մաքուր ու անվտանգ դարման է։
xohanoc.am