Շերոն Սթոունը բժշկական սխալ ախտորոշման զոհ է դարձել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Շերոն Սթոունը բժշկական սխալ ախտորոշման զոհ է դարձել

Ամերիկացի դերասանուհի Շերոն Սթոունը պատմել է, թե ինչպես է կեղծ բժշկական ախտորոշման զոհ դարձել։ Նա համապատասխան տեղեկատվությամբ կիսվել է իր սոցիալական ցանցերի բաժանորդների հետ։

64-ամյա Շերոն Սթոունը հուզական գրառում է կատարել իր անձնական բլոգում, որում կոչ է արել կանանց միշտ երկրորդ կարծիք ստանալ բժիշկներից։ Դերասանուհին դիմել է կանանց այն բանից հետո, երբ ինքն էլ բժշկական սխալ ախտորոշման զոհ է դարձել։

«Մի՛ հուսահատվեք։ Միշտ ստացեք երկրորդ կարծիքը: Դա կարող է փրկել ձեր կյանքը»,- գրել է դերասանուհին։

Շերոն Սթոունի խոսքով՝ բժշկական սխալի պատճառով՝ ինքը ստիպված է եղել դիմանալ ցավոտ պրոցեդուրային և երկու էպիդուրալ վիրահատությունների։ Ուռուցքը, որը դերասանուհու մոտ հայտնաբերել է առաջին բժիշկը, պարզվել է, որ բարորակ ֆիբրոադենոմա է։

«Շնորհակալություն մտահոգության համար։ Հիմա ինձ հետ ամեն ինչ կարգին է։ Ինձանից 4-6 շաբաթ կպահանջվի լիարժեք վերականգնվելու համար», – վստահեցրել է Սթոունը բաժանորդներին: