
Ռեփ կատարող Սուպեր Սաքոյի հարսնացուն՝ Գոհարը, իր ինստագրամյան էջում հարց ու պատասխան էր կազմակերպել հետեւորդների հետ, որի ընթացքում նշել է, որ չեն պատրաստվում երեխաներ ունենալ:
Գոհարը, պատասխանելով երեխաներ ունենալու մտադրության մասին հարցին, գրել է. «Ո՛չ»:
«Երկուսս էլ երեխա/ներ ունենք, նորից նույն փորձություններով անցնելու իմաստ չենք տեսնում: Երեխաները չեն, որ ամրացնում են հարաբերությունները: Ձգտում ենք մի փոքր ազատ ժամանակ ունենալ, որ կարողանանք վայելել միմյանց», – պատասխանելով մեկ այլ հետեւորդի հարցի՝ պարզաբանել է երաժշտի հարսնացուն: