Սերբիայի զինված ուժերը անհայտ անօդաչու թռչող սարք են խոցել
Advertisement 1000 x 90

Սերբիայի զինված ուժերը անհայտ անօդաչու թռչող սարք են խոցել

Սերբիայի զինված ուժերը երկրի օդային տարածքում անհայտ անօդաչու թռչող սարք են խոցել, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Ինչպես հայտնում է Novosti.rs պորտալը, կեսօրին ԶՈւ ստորաբաժանումները հայտնաբերել և ոչնչացրել են Կոպաոնիկ լեռնաշղթայի կողմից դեպի Ռաշկա գյուղ շարժվող անօդաչու թռչող սարք։

Սերբիայի Զինված ուժերը Սերբիայի նախագահի և Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանի համաձայն կշարունակեն խոցել բոլոր անօդաչու թռչող սարքերը, որոնք կհայտնաբերվեն ոչ թռիչքային գոտում և ռազմական օբյեկտների մերձակայքում, ասված է Սերբիայի զինված ուժերի հայտարարության մեջ։



Նման նյութեր