
Ամերիկացի ռեփ կատարող եւ դիզայներ Քանյե Ուեսթի երկրպագուները գտել են նրա միլիարդատիրոջ կարգավիճակը վերականգնելու միջոցը, հայտնում է Page Six-ը։
Երաժիշտը իր կարողության մեծ մասը կորցրել է Adidas ապրանքանիշի հետ համագործակցության դադարեցման պատճառով, որի հետ պայմանագիրը կազմում էր իր երկու միլիարդ դոլար ունեցվածքի 1,5 միլիարդը: Երկրպագուները GoFundMe հարթակում «Քանյե Ուեսթին կրկին միլիարդատեր դարձրեք» անվանումով դրամահավաք են սկսել։