Մադոննան առանց շպարի
Advertisement 1000 x 90

Մադոննան առանց շպարի

Ամերիկացի փոփ երգչուհի Մադոննան կեցվածք է ընդունել առանց դիմահարդարման և ֆիլտրերի։ Նա նկարները տարածել է սոցիալական ցանցերում։

64-ամյա երգչուհին տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրել է դեմքը՝ առանց դիմահարդարման։ Բնական կերպարը զարմացրել է երգչուհու երկրպագուներին, ովքեր մեկնաբանություններում գրել են, որ անմիջապես չեն ճանաչել նրան. «Սա իսկապե՞ս Մադոննան է։ Հիանալի տեսք ունի»:

Մադոննան պարբերաբար կիսվում է նմանատիպ կադրերով բաժանորդների հետ և չի հապաղում խոսել անկեղծ թեմաների մասին։ Նա այժմ սիրային հարաբերությունների մեջ է մոդել Էնդրյու Դարնելի հետ, ով իրենից փոքր է 41 տարով։ Առաջին անգամ նրանց սիրավեպը հայտնի դարձավ օգոստոսին՝ չորս ամիս անց այն բանից հետո, երբ երգչուհին բաժանվեց 27-ամյա Ահլամալիկ Ուիլյամսից, ում հետ հանդիպել էր երեք տարի։