ՔՊ-ականները պահանջում են Արփի Դավոյանին զրկել մանդատից․ Hraparak.am
Advertisement 1000 x 90

ՔՊ-ականները պահանջում են Արփի Դավոյանին զրկել մանդատից․ Hraparak.am

Hraparak.am-ը տեղեկացրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախորդ շաբաթ կայացած ընտրության արդյունքները կեղծվել են։ Նախօրեին ուշ երեկոյան մեկնարկած և ողջ գիշեր տևած վերահաշվարկի արդյունքում նորընտիր վարչության կազմում փոփոխություններ են արվել՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը և ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը դուրս են մնացել վարչության կազմից` իրենց տեղը զիջելով Արսեն Թորոսյանին և Արմեն Փամբուխչյանին։

«ՔՊ-ում չեն պատրաստվում հրապարակային խոստովանել վերահաշվարկի մասին և մտադիր են ներկայացնել, որ վերջիններս ինքնաբացարկ կհայտնեն։ Մի քանի ժամից նորընտիր, բայց ոչ լեգիտիմ վարչության կազմը պետք է հանդիպի Նիկոլ Փաշինյանին և քննարկեն կատարվածը, որի գլխավոր «հերոսը», ըստ լուրերի, Արփի Դավոյանն է, հենց նա է եղել ընտրությունների ողջ կազմակերպչական հարցերի պատասխանատուն և ազդեցություն է գործել հաշվիչ հանձնաժողովի վրա, որի կազմում ընդգրկված են եղել ԱԺ փորձագետներ, նախկին-ներկա պատգամավորի օգնականներ։

Մեզ ասացին, որ մինչ տեղի կունենա վարչապետի հետ հանդիպումը, ՔՊ-ում արդեն սկսվել են բազարները՝ ոչ միայն վարչության, այլև խմբակցության անդամներն են կարծում, որ Արփի Դավոյանին պետք է զեղծարարության համար պատասխանատվության ենթարկել և ընդ որում՝ խիստ պատիժ տալ՝ զրկել պատգամավորական մանդատից, քանի որ նա խայտառակել է մի ողջ կուսակցություն եւ միայն նրան պատժելով կարելի է փրկել կուսակցությունը նման խայտառակությունից», – գրում է Hraparak.am-ը։

 



Նման նյութեր