Գերմանական Puma սպորտային հագուստի, կոշիկի եւ աքսեսուարների ապրանքանիշը ներկայացրել է Pokémon-ի թեմայով սպորտային կոշիկների հավաքածու՝ նշելու ճապոնական Pokémon ֆրանշիզայի 25-ամյակը, հայտնում է Hypebeast-ը։
Puma x Pokémon հավաքածուն կներառի մի քանի զույգ սպորտային կոշիկներ, որոնցից յուրաքանչյուրը որոշակի երանգ ունի: Կրունկների վրա կլինեն նշաններ, իսկ լեզվակների, շղթաների եւ բրենդային ներդիրների վրա՝ Poke’mon-ի դեմքերի գրաֆիկական պատկերները:
Ամենահայտնի Pikachu-ն կլինի երկու տարբեր մոդելների վրա՝ RS-X եւ Rider FV: Bulbasaur-ը կներկայացվի նաեւ Rider FV-ում, Charmander-ը՝ 1987 թվականի Slipstream Lo բասկետբոլային կոշիկների վրա, իսկ Squirtle-ը՝ կիսաթափանցիկ տակացուներով Puma Suedes-ում:
Puma x Pokémon հավաքածուի սպորտային կոշիկները վաճառքի կհանվեն 2022 թվականի նոյեմբերի 12-ից։ Բոլոր մոդելները կներկայացվեն մեծերի եւ մանկական չափսերով եւ կարժենան միջինը 130 դոլար: