Չինաստանում փրկել են իր բնակարանի պատուհանից կախված 85-ամյա տղամարդուն (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Չինաստանում փրկել են իր բնակարանի պատուհանից կախված 85-ամյա տղամարդուն

Չինաստանում փրկել են իր բնակարանի պատուհանից կախված 85-ամյա տղամարդուն, գրում է Daily Mail-ը։ Հաղորդվում է, որ թոշակառուն վերջերս գլխուղեղի վիրահատություն է տարել։

Գլխիվայր կախված տղամարդուն նկատել են անցորդները, ովքեր կանչել են փրկարարներին։ Մինչ մասնագետները գնում էին այդ հասցեով, հոգատար մարդիկ փորձում էին օգնել թոշակառուին։ Ականատեսները պատմել են, որ ծերունին այդ ամբողջ ընթացքում գիտակից է եղել, բայց չի կարողացել խոսել։

«Ես շատ էի նյարդայնանում և վախենում էի, որ այդ մարդը վայր կդնի»,- ասել է դեպքի ականատեսներից մեկը։

Ժամանած հրշեջ-փրկարարներն օգնել են տղամարդուն, որից հետո նրան տեղափոխել են անվտանգ տարածք։ Այս պահին թոշակառուի կյանքին, դստեր խոսքով, վտանգ չի սպառնում։ Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր փորձել են օգնել հորը։ Թե ինչու է տարեց չինացին հայտնվել այդքան վտանգավոր դիրքում, չի հաղորդվում։