
76-ամյա երգչուհի Շերը նոր սիրավեպի մասին խոսակցությունների տեղիք է տվել. 36-ամյա երաժշտական պրոդյուսեր Ալեքսանդր Էդվարդսը համարվում է նրա ընտրյալը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Շերը և Ալեքսանդր Էդվարդսը ձեռք ձեռքի տված գնացել են Արևմտյան Հոլիվուդի Craig’s ռեստորան՝ ընթրիքի։ Նրանք համապատասխան սև հանդերձանքով էին` լայն տաբատ և երկար վերարկու:
Միաժամանակ երգչուհին կրում էր կաշվե վերնաշապիկ՝ կտրվածքով և խորը դեկոլտեով։
Շերին և Ալեքսանդր Էդվարդսին միացել է ռեփեր Tyga-ն։ Նշվում է, որ անցյալ շաբաթ Tyga-ն իր ընկերոջ՝ Ալեքսանդր Էդվարդսի հետ այցելել է Շերի՝ Մալիբուում գտնվող կալվածք։