Քիմ Քարդաշյանը բացահայտել է` ինչպես է «տեղավորվել» Մերիլին Մոնրոյի զգեստի մեջ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Քիմ Քարդաշյանը բացահայտել է` ինչպես է «տեղավորվել» Մերիլին Մոնրոյի զգեստի մեջ

Քիմ Քարդաշյանը պատմել է, թե ինչպես էր փնտրում Մերիլին Մոնրոյի հայտնի «մերկ» զգեստը Met Gala-ի համար, և ինչու չեն ցանկացել այն տրամադրել իրեն։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Նա կիսվել է իր զգացմունքներով Մերիլին Մոնրոյի զգեստի հետ կապված դժվարությունների մասին Hulu սթրիմինգ ծառայության «Քարդաշյանները» ռեալիթի շոուի եթերում, որտեղ նրանք ցուցադրել են այս գարնանը Met Gala-ին պատրաստվելու ընթացքը։

Հաղորդման ընթացքում Քարդաշյանը խոստովանել է, որ Կոստյումների ինստիտուտի պարահանդեսին Մերիլին Մոնրոյի զգեստը հագնելու գաղափարը, որով դերասանուհին Ջոն Քենեդիի համար կատարում էր «Happy Birthday, dear president» երգը, իր մոտ ծագեց այն ժամանակ, երբ նա ձեռնամուխ եղավ նրան գերազանցելու գաղափարն իրագործելուն: Այս ծրագրերի մասին նա պատմել է իր ոճաբան Կառլոս Նազարիոյին։

«Ես այսպիսի միտք ունեի և ի՞նչը կարող է ավելի ամերիկական լինել, քան Մերիլին Մոնրոն»,- ասել է Քարդաշյանը։ Նրա խոսքով, հետո նա սկսել է փնտրել այն վայրը, որտեղ գտնվում էր այդ զգեստը, և դիմել է Julien’s Auctions աճուրդի տանը, որը նախկինում վաճառել է այն։ Պարզվել է, որ 2016 թվականին Ripley’s Believe It or Not թանգարանը գնել է հանդերձանքը։

Քիմ Քարդաշյանը նախ փորձել է զգեստի կրկնօրինակը։ «Եթե այն չի համապատասխանում, ես նույնիսկ չեմ կարող փորձել կրել բնօրինակը», – ասել է նա:

Աստղը հավելել է, որ իրեն համարում է մարդ, ով կարող է «ամեն ինչի մեջ մտնել»։

Զգեստի կրկնօրինակը նրան սազում էր, սակայն Քիմ Քարդաշյանին խորհուրդ են տվել կրել ամենաբարձր կոշիկները, քանի որ Մերիլին Մոնրոն նրանից բարձրահասակ էր։ Այնուամենայնիվ, բնօրինակը շատ ավելի փոքր էր:

«Երբ ես փորձեցի հագնել այն, իմ կոնքերի վրա այն փոքր էր, և ես հուսահատվել էի», – դժգոհել է Քարդաշյանը:

Այդ իսկ պատճառով նրանք չեն ցանկացել աստղին տրամադրել Մերիլին Մոնրոյի զգեստ, սակայն Քիմ Քարաշյանն այնքան է ցանկացել դրանով գնալ Met Gala-ին, որ նա սկսել է նիհարել խիստ դիետայի և ծանր մարզումների միջոցով։ Դրանից հետո նա կրկին պահանջել է զգեստը փորձելու հնարավորություն, և թանգարանը համաձայնել է դրան՝ միայն աստղի մոր՝ Քրիս Ջեների զանգից հետո։

Զգեստի համար Քարդաշյանը երեք շաբաթվա ընթացքում նիհարել է 7 կգ։ Մերիլին Մոնրոյի օրիգինալ հանդերձանքը նա կրել է միայն կարմիր գորգի վրա՝ երեկոյի մնացած մասն անցկացնելով նրա կրկնօրինակով։