Թրամփը վերադառնում է․ նախընտրական կրքեր՝ ԱՄՆ-ում
Advertisement 1000 x 90

Թրամփը վերադառնում է․ նախընտրական կրքեր՝ ԱՄՆ-ում

Դոնալդ Թրամփը ցանկանում է վերադառնալ Սպիտակ տուն և մտադիր է առաջադրվել 2024 թվականի նախագահական ընտրություններում, հայտնում են լրատվամիջոցները՝ հղում կատարելով նրա խորհրդականներին։

Նշվում է, որ Թրամփը պատրաստվում է միանալ ընտրարշավին նոյեմբերի 8-ին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո։ Բայց առաջին հայտարարությունները կարող են արդեն արվել նոյեմբերի 4-ին՝ Այովա նահանգում նախանշված հանրապետականների քարոզարշավի ժամանակ։

Ի դեպ, հարցումների համաձայն, ամերիկացիների կեսից ավելին դեմ է թե՛ ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի, թե՛ նախկին Դոնալդ Թրամփի նախագահական ընտրություններին մասնակցելուն։

 

 



Նման նյութեր