Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին պատասխանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։
Ռաիսին ամերիկացի առաջնորդին հիշեցրել է, որ Իրանը ազատագրվել է 43 տարի առաջ, փոխանցում է IRNA-ն։
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ազատագրել Իրանը, բայց Իրանն ազատագրվել է 43 տարի առաջ»,-ընդգծել է նա և նշել, որ իր երկիրը չի լինելու ԱՄՆ-ի պատանդը։
Ռաիսին վստահեցրել է նաև, որ Իրանը երբեք ԱՄՆ-ի համար «կթու կով» չի դառնա։