Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի նախկին անդամ Զինեդին Զիդանը Քաթարում կայանալիք աշխարհի 2022 թվականի առաջնությունից հետո կնշանակվի երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։
Զիդանը պայմանագիր է կնքել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ և փոխարինելու է երկրի ազգային հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամին։
Աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի հավաքականի գրանցած արդյունքները որևէ կերպ չեն ազդի կադրային փոփոխության վերաբերյալ կայացված որոշման վրա։