Rolling Stone-ին տված նոր հարցազրույցում Սելենա Գոմեսն անկեղծացել է: Երգչուհին առաջին անգամ խոստովանել է` դժվար, թե ինքը կարողանա երեխա լույս աշխարհ բերել։
Աստղը հիշել է, թե ինչպես է մի անգամ այցելել հղի ընկերուհուն, իսկ հետո լաց լինելով նստել իր մեքենան եւ մտածել, որ երկբևեռ խանգարման համար օգտագործվող դեղերի պատճառով, ամենայն հավանականությամբ, չի կարողանա երեխա ունենալ։ Աղջկա խոսքով՝ ինքը շատ է ցանկանում մայր դառնալ, ուստի ամեն ինչ կանի, որպեսզի երեխա ունենա։ «Ինչ էլ պատահի, ես պետք է երեխաներ ունենամ», – ասել է Սելենան:
Բացի այդ, Գոմեսը խոսել է 2018 թվականին ապրած հոգեկան խանգարման մասին։ Աստղն ասել է, որ լավ չի հիշում այդ ժամանակահատվածը։ Նա մի քանի ամիս անցկացրել է բժշկական հաստատությունում: Աղջիկը հավելել է, որ այդ պահին չի վստահել մարդկանց։ Սելենայի վիճակի բարելավումից հետո նրա ընկերները խոստովանել են, որ այդ ժամանակ պարզապես չէին ճանաչում նրան։