ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քոուլն ասել է, որ մինչև 2020-ականների վերջը և 2030-ականների սկզբին ԱՄՆ-ն արդեն գործ կունենա երկու միջուկային տերությունների հետ, որոնց զինանոցները մոտավորապես հավասար են ԱՄՆ-ին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրա հաշվարկներով՝ Չինաստանն առաջիկա տարիներին կարող է քառապատկել իր միջուկային զինանոցը։
Քոլը նշում է, որ մինչև 2020-ականների վերջը և 2030-ականների սկզբին Վաշինգտոնն առաջին անգամ ԱՄՆ-ի պատմության մեջ կունենա ոչ թե մեկ, այլ երկու հավասար միջուկային տերություններ։