Twitter-ից անհետացել է Իլոն Մասկի նախկին ընկերուհու էջը
Advertisement 1000 x 90

Twitter-ից անհետացել է Իլոն Մասկի նախկին ընկերուհու էջը

Դերասանուհի Էմբեր Հերդը ապաակտիվացրել է Twitter-ի իր էջը մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ սոցցանցը գնել է իր նախկին սիրեցյալ Իլոն Մասկը։ Այս մասին հայտնում է People-ը։

Աստղի էջում գրված է՝ «Այս հաշիվն այլևս գոյություն չունի»: Միևնույն ժամանակ, Հերդը Instagram-ի էջ ունի՝ 5,3 միլիոն բաժանորդով, թեև նա ակտիվորեն չի օգտվում սոցիալական ցանցերից։ Աստղի վերջին հրապարակումը Instagram-ում եղել է հունիսի 1-ին, այն օրը, երբ դատարանը վճիռ կայացրեց դերասանուհու և նրա նախկին ամուսնու՝ Ջոնի Դեփի միջև զրպարտության գործով:

Մասկը և Հերդը սկսել են հանդիպել 2016 թվականին և բաժանվել երկու տարի անց: Այնուամենայնիվ, դերասանուհին խոստովանել է, որ լավ հարաբերություններ է պահպանում Մասկի հետ։ «ՀԻմա մենք հիանալի ընկերություն ունենք՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա։ Ես շատ եմ հարգում նրան»,- ասել է նա: