Մասնագետը նշել է՝ կարող է արդյոք քաղցկեղը ժառանգաբար փոխանցվել
Advertisement 1000 x 90

Մասնագետը նշել է՝ կարող է արդյոք քաղցկեղը ժառանգաբար փոխանցվել

Քաղցկեղի՝ ժառանգաբար փոխանցվելու հավանականությունը շատ փոքր է։ Այս մասին «Վեչերնյայա Մոսկվայի» հետ զրույցում ասել է ուռուցքաբան, մամոլոգ Վլադիմիր Վորոտնիկովը։

Ինչպես նշել է ուռուցքաբանը, քաղցկեղը ժառանգաբար փոխանցվում է միայն 5 տոկոս դեպքերում։

«Իրականում քաղցկեղը, որը փոխանցվում է ժառանգաբար, հանդիպում է օնկոլոգիական հիվանդությունների բոլոր դեպքերի ոչ ավելի քան հինգ տոկոսի դեպքում։ Հավանականությունը, որ քաղցկեղը կփոխանցվի ժառանգաբար, իհարկե, միշտ կա», – բացատրել է բժիշկը։

Այնուամենայնիվ, ինչպես եզրափակել է մասնագետը, հարազատներից մեկի մոտ օնկոլոգիական հիվանդության առկայությունը չի փաստում, որ այն կզարգանա նաև ընտանիքի այլ անդամների մոտ, ուստի խուճապի մատնվելու կարիք չկա։

tert.am