Սանկտ Պետերբուրգում բացվել է Յուրի Նիկուլինի անձնական իրերի ցուցահանդեսը
Advertisement 1000 x 90

Սանկտ Պետերբուրգում բացվել է Յուրի Նիկուլինի անձնական իրերի ցուցահանդեսը

Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել «Յուրի Նիկուլին. առաջնագծի զինվոր եւ մեծ արտիստ» ցուցահանդեսի բացումը։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

Ցուցահանդեսն անցկացվում է Նիկուլինի ծննդյան 100-ամյակի շրջանակներում։ Արտիստի իրերը ներկայացված են հրետանու ռազմապատմական թանգարանում։ «Այստեղ ներկայացված են Նիկուլինի կյանքի հիմնական կողմերը՝ մանկությունը, զորամասը, եւ սա նրա կյանքի գրեթե յոթ տարին է, կինոն եւ, իհարկե, ամենակարեւորը՝ կրկեսը», – հայտարարել է արտիստի թոռը՝ Յուրի Նիկուլինը։

Ցուցահանդեսի այցելուները կկարողանան տեսնել Նիկուլինի անձնական իրերը, այդ թվում՝ արխիվային լուսանկարներ, մանկական խաղալիքներ, նամակներ ճակատից, հանդերձանք, մեդալներ, մրցանակներ եւ ծաղրածուի զգեստ:

style.news.am