ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ այս տարվա հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում երկիրը լքած ռուսաստանցիների թիվը կազմել է գրեթե 10 միլիոն, այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում կատարելով գերատեսչության վիճակագրությանը։
ԱԴԾ-ի տվյալներով՝ ռուսաստանցիները նշված ժամանակահատվածում կատարել են 9,7 մլն արտասահման ուղևորություն։
Ընդգծվում է, որ Ղազախստան, Հայաստան, Ղրղզստան, Տաջիկստան, Մոնղոլիա և Աբխազիա ուղևորությունների թիվը ամենաբարձրն է եղել վերջին 5 տարիների ընթացքում:
Հստակեցվում է նաև, որ այս տարվա առաջին եռամսյակում ուղևորությունների թիվը կազմել է 5 մլն, միևնույն ժամանակ, արտասահման կատարած ուղևորությունների թիվը պակասել է համաճարակին նախորդող ժամանակահատվածում գրանցված թվերից։ Մինչ համաճարակը՝ նույն ժամանակահատվածում Ռուսաստանը լքել է 16,1 միլիոն քաղաքացի։
Վիճակագրության համաձայն՝ հուլիսից սեպտեմբեր ամիսներին ռուսներն ամենաշատը մեկնել են Աբխազիա՝ 2,5 մլն քաղաքացի։ Երկրորդ տեղում Թուրքիան է, երրորդում՝ Ղազախստանը։