Gucci-ն եւ Հարրի Սթայլսը ցուցադրել են իրենց համատեղ՝ «HA HA HA» հավաքածուի գովազդային արշավը, սրանք Հարիի եւ Ալեսանդրո Միքելեի անունների սկզբնատառերն են:
Ըստ Hypebae-ի՝ արշավը ստացել է «Liberated Vanity» անվանումը։ Ոգեշնչումը «երազանքի զգեստապահարան» հասկացությունն է։ Տեսահոլովակում Հարրի Սթայլսը ներկայացրել է Prince of Wales ապրանքանիշի վերարկուներ, վանդակավոր կոստյումներ, բաճկոններ, ինչպես նաեւ կադրում երեւում է 1947 թվականի Gucci Bamboo պայուսակը։
«Ես այնքան ուրախ եմ, որ այս նախագիծը վերջապես իրագործվեց: Ես Ալեսանդրոյին ճանաչում եմ երկար տարիներ եւ նա միշտ եղել է իմ սիրելի մարդկանցից մեկը։ Ես ոգեշնչվում եմ՝ դիտելով նրա աշխատանքը, ուստի ընկերոջս հետ համագործակցությունն ինձ համար շատ առանձնահատուկ էր»,- կիսվել է Սթայլսը: