Մեծ Բրիտանիայում ամենաերկարատեւ կորոնավիրուսով տղամարդն ապաքինվել է․ նրա հիվանդությունը 411 օր է տեւել։
Sky News հեռուստաալիքի տվյալներով՝ 59-ամյա տղամարդու մոտ COVID-19-ի թեստը դրական է եղել 2020 թվականի դեկտեմբերին։ Չնայած ախտանիշների անհետացմանը՝ թեստերը դրական են մնացել մինչեւ 2022 թվականի հունվարը։ Տղամարդը վիրուսի վաղ շտամ է ունեցել:
Պարզվել է, որ երիկամի փոխպատվաստման պատճառով նրա իմունային համակարգը թուլացել է։ Հայտնաբերելով շտամը՝ բժիշկները կարողացել են բուժել տղամարդուն ամերիկյան հայտնի Regeneron դեղամիջոցով, որը նաեւ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին է օգնել պայքարել հիվանդության դեմ։
2022 թվականի ապրիլին հայտնի է դարձել, որ COVID-19-ի ամենաերկարատեւ դեպքը գրանցվել է Մեծ Բրիտանիայում՝ պացիենտը անընդհատ հիվանդ է եղել 18 ամիս։ Ըստ մասնագետների՝ հիվանդն ի վերջո մահացել է, նա տառապում էր իմունային լուրջ անբավարարությամբ։