
Հայաստանի տարածքում նոյեմբերի 6-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Նոյեմբերի 7-11-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
«Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, նոյեմբերի 6-ին առանձին հատվածներում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-8-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով»,- հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի՝ վկայակոչելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալները։
Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում նոյեմբերի 6-ի ցերեկը, 7-11-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: