Գերմանիայում օգտագործված հագուստի համար նախատեսված արկղի մեջ հայտնաբերել են տեղի 26-ամյա բնակչուհու դին։ Այս մասին հայտնում է Spiegel հրատարակությունը։
Միջադեպը տեղի է ունեցել Վայնշտադտում՝ 2022 թվականի նոյեմբերի 5-ին։ Տղամարդը ավտոկայանատեղիով քայլելիս՝ նկատել է հին հագուստի արկղը։ Դրանից կախված է եղել կնոջ դի։
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը արկղի մեջ է մտել իրեր վերցնելու համար, սակայն արգելափակվել է կախովի կափարիչից և չի կարողացել ազատվել։