Դերասանուհի և երգչուհի Բարբարա Սթրեյզանդը Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել։ Նա կիսվել է իր թոռնուհու՝ Ուեսթլինի նկարով։ Աստղը շնորհավորել է երեխայի չորրորդ տարեդարձը։ «Մենք քեզ շատ ենք սիրում»։ – լուսանկարը մեկնաբանել է դերասանուհին։
Երկրպագուները միացել են մեկնաբանություններին՝ շնորհավորելով նրան։ Շատերը նշել են, որ Սթրեյզանդը լավ տատիկ է։
«Բարբարա, նա գեղեցիկ է: Գիտեմ, որ դու հիանալի ժամանակ ես անցկացնում նրա հետ», «Ծնունդդ շնորհավոր, հրաշալի աղջիկ», «Ամենայն բարիք աղջկան և նրա տատիկին»,- գրել են նրանք մեկնաբանություններում։
Բարբարա Սթրեյզանդը երկու անգամ ամուսնացած է եղել։ Նրա առաջին ամուսնությունը եղել է Էլիոթ Գուլդի հետ՝ 1963-1971 թվականներին։ Նրանից նա ունեցել է որդուն՝ Ջեյսոնին։ 1998 թվականին Բարբարա Սթրեյզանդն ամուսնացել է երկրորդ անգամ՝ դերասան Ջեյմս Բրոլինի հետ։ Նա մեծացրել է դերասանի երեք երեխաներին նախորդ ամուսնություններից, այդ թվում՝ «Վրիժառուների» ապագա աստղ Ջոշ Բրոլինին։ Չորսամյա Վեսթլինը վերջինիս դուստրն է։