Սուպերմոդելներ Բելլան և Ջիջի Հադիդները որոշել են հրաժարվել Ռիհաննայի ներքնազգեստի ցուցադրությունից՝ Ջոնի Դեփի պատճառով: Այս մասին հայտնում է ABC News-ը։
Այս տարվա նորաձևության ցուցադրությանը, որի պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 9-ին Prime Video-ով, մասնակցում է Ջոնի Դեփը, ինչը բացասական արձագանք է ստացել սոցիալական ցանցերում: Դերասանի մոդելային մուտքը տեւում է գրեթե 40 վայրկյան, որից հետո շոուն անցնում է հաջորդ տեսարանին։ Սակայն հոլիվուդյան աստղի հրավերը խնդիր է դարձել շոուի մյուս մասնակիցների ու անձամբ Ռիհաննայի համար։
Պարզվել է, որ սուպերմոդել քույրեր Ջիջի և Բելլա Հադիդները հրաժարվել են մասնակցել Ռիհաննայի շոուին՝ Ջոնի Դեփի մասնակցության պատճառով։ Ըստ ամենայնի, նրանք աջակցել են Ամբերդ Հերդին մի քանի շաբաթ առաջ ավարտված դատական գործընթացում։
Մյուս աստղերը կոչ են անում բոյկոտել Rihanna ապրանքանիշը։ Մասնավորապես, Years & Years ինդի փոփ խմբի անդամ Օլի Ալեքսանդրն արդեն հայտարարել է, որ այլևս չի կրելու Savage X Fenty-ի հագուստ։ Երգիչը դա բացատրել է Ջոնի Դեփին շոուին հրավիրելու Ռիհաննայի որոշման պատճառով: