Սոբչակը վերադարձել է Ռուսաստան
Advertisement 1000 x 90

Սոբչակը վերադարձել է Ռուսաստան

Լրագրող եւ հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակին, ով հոկտեմբերի վերջին մեկնել էր Լիտվա՝ իր կոմերցիոն տնօրեն Կիրիլ Սուխանովի դեմ հարուցված քրեական գործով, նկատել են Պսկովի մարզում սահմանը հատելիս։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ականատեսներին։

«Բլոգեր Քսենյա Սոբչակը վերադարձել է Ռուսաստան, պատմել են նրա՝ Պսկովի մարզում սահմանը հատելու ականատեսները»,- ասվում է զեկույցում։ Լրագրողուհին ամուսնու ուղեկցությամբ հատել է Լատվիայի հետ սահմանին գտնվող Բուրաչկի անցակետը, ճշտել են գործակալության զրուցակիցները։

Հեռուստահաղորդավարուհու ծանոթներից մեկը РБК-ի հետ զրույցում հաստատել է, որ Սոբչակը վերադարձել է Ռուսաստան։ Ինքը՝ լրագրողը, դեռ չի մեկնաբանել իր վերադարձը:

Հոկտեմբերի 26-ին հաղորդվել էր, որ Կիրիլ Սուխանովը եւ Tatler-ի գլխավոր խմբագիր Արիան Ռոմանովսկին մեղադրվում են «Ռոստեկ»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովից 11 միլիոն ռուբլի շորթելու մեջ։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Մոսկվայի Տվերսկոյի դատարանը շորթման գործով ձերբակալել է Սուխանովին եւ մինչեւ դեկտեմբերի 24-ը ուղարկել քննչական մեկուսարան։ Սոբչակն անհեթեթություն է անվանել իր կոմերցիոն տնօրենին ուղղված մեղադրանքները։

Հեռուստահաղորդավարուհուն նախատեսում էին հարցաքննել, սակայն նա լքել է երկիրը։ Հաղորդվել է, որ Սոբչակը հատել է Բելառուսի հետ սահմանը, որտեղ անձնագրային հսկողություն չկա, եւ ուղղվել դեպի Լիտվա։

news.am