
Snap-ը, որով Ռոզա Լինը ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ 2022»-ում, ստացել է պլատինե կարգավիճակ: Այս մասին ասվում է Sony Music Italy-ի ֆեյսբուքյան էջում։ Համաձայն երաժշտական շուկայի կանոնների՝ երգը պլատինե է ճանաչվում մեկ միլիոնից ավել վաճառք գրանցելու դեպքում։