Լոնդոնում կայացած համերգի ժամանակ, Backstreet Boys խմբի անդամ Նիկ Քարթերը արտասվել է կրտսեր եղբոր՝ Ահարոնի մահվան համար: Երիտասարդին վերջերս մահացած են գտել իր տան լոգարանում. երաժիշտը ողբերգության պատճառով չի չեղարկել խմբի համերգը:
Համերգի ընթացքում Քեւին Ռիչարդսոնը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին՝ 30 տարվա հավատարմության համար եւ հուզիչ ելույթ ունեցել Ահարոնի մասին, որից հետո Նիկը լաց է եղել:
«Մենք բոլորս միասին ենք մեծացել եւ այդ ընթացքում եղել են թե՛ վերելքներ, եւ թե՛ վայրէջքներ: Մենք կորցրել ենք մեր ընտանիքի անդամներից մեկին. երեկ 34 տարեկանում մահացել է Նիկի կրտսեր եղբայր՝ Ահարոնը»,- ասել է Ռիչարդսոնը։