Ծաղկաձորում՝ ճոպանուղուն կից շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Tert.am-ի տեղեկություններով՝ կառուցվում է հյուրանոց, որը պատկանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Տեղում նաև հայտնեցին, որ սեփականաշնորհված հողատարածքի մի մասը ճոպանուղուն ծառայող ավտոկայանատեղին է, որն այժմ պատկանում է հյուրանոցին։
Tert.am-ը հարցում էր ուղարկել Ծաղկաձորի համայնքապետարան՝ պարզելու համար, թե ի՞նչ է կառուցվում և ո՞ւմ է տրվել շինթույլտվությունը։
«Շինարարական աշխատանքներն իրականացվում է «Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտե» ՀԿ-ի կողմից, շինարարության թույլտվությունը տրվել է 08.11.2021թ-ին: Կառուցվում է հյուրանոց, որն իրենից ներկայացնում է 54×19մ արտաքին չափսերով 4 հարկանի շինություն: Նշված շինությամբ զբաղեցված հողատարածքը սեփականության իրավունքով պատկանում է «Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտե» ՀԿ-ին»:
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը «Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտե»–ի նախագահն է։
Եվ չնայած նրա հայտարարություններին, որ չի համագործակցում իշխանությունների հետ, տարբեր շինարարարկան ծրագրերի վերաբերյալ Գագիկ Ծառուկյանի հայտերն իշխանությունը չի մերժում, ինչպես, օրինակ, վերջերս Երևանի Աբովյան փողոցում բարձրահարկ հյուրանոցի կառուցման թույլտվությունն էր։