Նոյեմբերի 16-ին և 19-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական երկու արտագնա հանդիպում՝ մրցելով համապատասխանաբար Կոսովոյի և Ալբանիայի հավաքականների հետ:
Այս հանդիպումներին նախապատրաստվելու համար Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»
Հենրի Ավագյան – ԲԿՄԱ
Արման Ներսեսյան – ԲԿՄԱ
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան – «Անորտոսիս» (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան)
Ավենտիս Ավենտիսյան – «Գո Ըհեդ Իգլս» (Նիդերլանդներ)
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Հրայր Մկոյան – «Արարատ»
Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու»
Արման Ղազարյան – «Ուրարտու»
Հակոբ Հակոբյան – «Արարատ-Արմենիա»
Ստյոպա Մկրտչյան – «Արարատ-Արմենիա»
Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Էդգար Բաբայան – «Ռաններս» (Դանիա)
Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան)
Ժիրայր Շաղոյան – ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)
Պետրոս Ավետիսյան – «Ակժայիկ» (Ղազախստան)
Արթուր Գալոյան – «Ալանիա» (Ռուսաստան)
Արտակ Դաշյան – «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ»
Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»
Նարեկ Գրիգորյան – «Ուրարտու»
Սերգեյ Մկրտչյան – «Ուրարտու»
Սերոբ Գալստյան – «Արարատ»
Արթուր Սերոբյան – ԲԿՄԱ
Առաջին անգամ ազգային հավաքական են հրավիրվել ռուսական «Ալանիայի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը, «Ուրարտուի» պաշտպան Արման Ղազարյանը, Նիդերլանդների «Գո Ըհեդ Իգլս» ակումբի պաշտպան Ավենտիս Ավենտիսյանը: Որոշակի ընդմիջումից հետո հավաքական է հրավիրվել ղազախական «Ակժայիկի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը:
Մեկնաբանելով հրավիրված ֆուտբոլիստների ցանկը՝ Ռոման Բերեզովսկին ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նշեց հետևյալը. «Որոշել ենք հանգստի հնարավորություն տալ մի շարք փորձառու ֆուտբոլիստների, ևս մի քանիսը չեն հրավիրվել վնասվածքների պատճառով: Այս ընկերական հանդիպումները փորձարկումներ կատարելու և գործի մեջ նոր ֆուտբոլիստներ տեսնելու լավ հնարավորություն է մեզ համար»:
Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունը նոյեմբերի 13-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, իսկ նոյեմբերի 14-ի առավոտյան չարտերային թռիչքով կմեկնի Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինա: