Նատալի Սաղիյանի ֆեյսբուքյան ա
- «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի պարտավորությունն է, նա է նման պարտավորություն ստանձնել․ Ալիև
- Եթե Հայաստանը բարի կամք դրսևորի, խաղաղության պայմանագիրը կկնքվի: Մենք խաղաղություն ենք ուզում, բայց արդար խաղաղություն։. Ալիև
- Հայաստանը պետք է լավ հասկանա, թե ինչ է դա նշանակում։ Այսօր այդ ռազմավարական բարձունքներից կարող ենք տեսնել Կապան, Գորիս, Ջերմուկ քաղաքները։ Սրանք բոլորը իրողություններն են. Ալիև
Սա այն երկրի ղեկավարի խոսքերն են, ում հետ օրվա կապիտուլացված իշխանությունը մեզ ստիպում է խաղաղության գնալ: Այս խոսքերն այսօր արտաբերվել են հայկական Շուշիում:
Առաջին կետի մասով. Ալիևը հիմար չէ, որ պաշտոնական հայտարարությունների ժամանակ բաներ ասի, որոնք իրականությանը չեն համապատասխանում, քանի որ կան միջնորդներ, ովքեր կարող են դրանք հերքել: Ուստի, կարող ենք եզրակացնել, որ կապիտուլյանտն այնուամենայնիվ միջանցք է խոստացել:
Երկրորդ կետի մասով. Արցախի և Հայաստանի նկատմամբ բազմաթիվ ռազմական հանցագործություններ գործած բռնապետը հանգիստ խոսում է արդար խաղաղության մասին: Պարզ է, որ իր համար արդարությունը մեկն է՝ Հայաստանի կապիտուլացված իշխանությունից խլել առավելագույնը: Մինչ օրս ՀՀ իշխանությունը ամեն հարցում միայն զիջում, ուստի Ալիևի ծավալապաշտական նկրտումներն իր տեսանկյունից արդարացված են:
Երրորդ կետի մասով. այստեղ Ալիևը ասում է մի քանի բան իրականում: Առաջինը՝ թքած ունեմ ձեր կողմից իմ վրա ԵՄ-ից բերված ՛տղերքի՛ վրա, իրենց իրավասությունը չեմ ճանաչում ու իմ համար իրենք եղած-չեղած մի հաշիվ են, քանի որ իմ գազն ու Թուրքիայի աջակցությունն իրենց համար ավելի կարևոր են, քան ՀՀ ողջ բնակչությունը և ողջ արցախահայությունը: Այստեղ նաև ակնհայտ սպառնալի է հնչեցվում առ այն, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն զբաղեցրել է այդ տարածքում ժամանակին ՀՀ վերահսկողության տակ եղած բոլոր ռազմավարական բարձրունքներն ու կարող է ցանկացած պահին ուժ կիրառել նշված քաղաքների, ինչպես նաև, ցանկության դեպքում, ՀՀ կենտրոնական տարածքների նկատմամբ:
Եվ այս ամենի ֆոնին ունենք ռնգեղջյուրի համառությամբ հայ ազգին դեպի թշնամու արյունոտ երախը տանող իշխանություն, որն այս ամենի անունը ցինիկաբար դնում է ՛՛խաղաղության դարաշրջան՛՛:
Մի՞թե կա մեկը, որ հավատում է, որ նման ՛հարևանի՛ հետ ստորագրված որևէ փաստաթուղթ կերաշխավորի Հայաստանի անվտանգությունը: Արցախի մասին նույնիսկ չեմ խոսում, քանի որ օրվա իշխանությունն արդեն արել է հնարավոր ամեն բան Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցից անջատելու համար, ինչը Ալիևի համար ուղղակի մանկական երազանքի իրականացում էր:
Մի՞թե կա որևէ մեկը, ով հավատում է, որ Փաշինյանն ու Ալիևն այս խաղը պասերով չեն խաղում: Այս ամենը պայմանավորված խաղ է Հայաստանից տարածքներ պոկելու, Զանգեզուրի միջանցքը ստանալկու, Արցախի անկախության հարցը ասպարեզից հանելու և Մեծ Թուրանի ստեղծման ծրագրին խանգարող վերջին խոչընդոտը արանքից հանելու համար:
Իհարկե, սա շատ մակերեսային վերլուծություն է, եթե մանրամասների մեջ ընկնենք, շատ երկար կստացվի: Բայց սա այն կմաղքն է, որի վրա Արևմուտքի և Թուրքիայի քավորությամբ կառուցվում է Փաշինյան-Ալիև տանդեմի հակահայկական պրոեկտը:
Հայաստանը 2018-ից ի վեր սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու հնարավորությունից զրկվել է: Միակ գործոնը, որ մինչ օրս թույլ չի տալիս այս հակահայկական ծրագիրն իրականացվի, դա ռուս զինվորի ներկայությունն է տարածաշրջանում: Ի դեպ, Ալիևը այդ հարցին էլ է անդրադարձել, ակնարկելով, որ որ օրը որ ռուս խաղաղապահները դուրս գան տարածաշրջանից հայերի ճակատագիրը կանխորոշված կլինի, այն ՝ տոտալ բնաջնջում: