
Ավարտվել է Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնությունը:
5 օրյա պայքարից հետո Հայաստանի չեմպիոններ դարձան` Լևոն Պողոսյանը (56 կգ), Դավիթ Գասպարյանը (62 կգ), Վանիկ Ավետիսյանը (69 կգ), Ժորժ Եղիկյանը (77 կգ) , Դավիթ Հովհաննիսյանը (85 կգ), Կարուշ Ղուկասյանը (94 կգ), Սամվել Գասպարյանը (105 կգ) և Հայկ Հակոբյանը (+105):
Սպորտային կարիերան ավարտելու մասին է հայտարարել 94 կգ քաշային ծանրորդ Աղասի Աղասյանն, ով Facebook-ի իր էջում գրել է. «Ես սպորտից ճակատս բարձր եմ հեռանում: Թքած ունեմ այն մարդկանց վրա, ովքեր իմ կոշիկներից էժան են»: