
2022 թվականի հունվարից սեպտեմբեր ամիսներին արտերկրից Հայաստան փոխանցվող գումարն աճել է ավելի քան 2 անգամ. փոխանցվել է 3 մլրդ 462 մլն դոլարին համարժեք գումար: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Կենտրոնական բանկի (ԿԲ)-ի հրապարակած ցուցանիշներից: Եթե նախորդ տարվա սեպտեմբերին տրանսֆերտների ծավալը 196.7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար է եղել, ապա այս տարվա սեպտեմբերին ցուցանիշը գրեթե եռապատկվել է՝ վերածվելով 551.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի: