49-ամյա երգչուհի Նատաշա Կորոլյովան լողազգեստով լուսանկարվել է Դուբայի Burj Al Arab հյուրանոցի մոտ: Դերասանուհին ծովափին կեցվածք է ընդունել կարմիր կետավոր բիկինիով և կենդանական պրինտով թիկնոցով։
«Ես երկարացրել եմ ամառը։ «Եվ ամառը երկնքի գույնն է ՝ հսկայական և կապույտ», – գրել է երգչուհին՝ մեջբերելով տողեր Յուրի Շատունովի երգից:
Նա հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ փորձում է մարզավիճակը պահպանել և սպորտով զբաղվել։ Երգչուհին օրինակ է վերցնում Ռուսաստանի 67-ամյա ժողովրդական արտիստ Լարիսա Դոլինայից, ով մեկ տարուց պակաս ժամանակում նիհարել է 20 կիլոգրամով և պահպանում է քաշը։
Նատաշա Կորոլյովան 2003 թվականից ամուսնացած է պարող Սերգեյ Գլուշկոյի հետ (Տարզան)։ Զույգն ունի որդի՝ Արխիպը, ով այժմ 20 տարեկան է։ Նատաշա Կորոլյովան հարցազրույցներից մեկում բազմիցս ասել է, որ երազում է երկրորդ երեխայի մասին, սակայն մի քանի բնական հղիություններ, ինչպես նաև արհեստական մի շարք փորձեր ավարտվել են անհաջողությամբ։ Իսկ 2021 թվականին երգչուհին միասեռ զույգի ձվաբջիջների դոնոր է դարձել, նա երկու տարի թաքցրել է դա իր ընտանիքից։ Աղջիկը ծնողների հետ ապրում է ԱՄՆ-ում։