Ինքնասպան իներտություն եւ պատերազմի վերսկսման ռիսկեր. Արման Աբովյան
Advertisement 1000 x 90

Ինքնասպան իներտություն եւ պատերազմի վերսկսման ռիսկեր. Արման Աբովյան

Արդեն երկրորդ տարին է, ինչ դավաճանված, թուրքի երախը նետված, օկուպացված Շուշին դարձել է հակահայկական հայտարարությունների համար ամբիոն-քաղաք։ Թրքալեզու քոչվոր օկուպանտների առաջնորդ Իլհամ Ալիևը կրկին փաստացի վերահաստատեց, որ թուրքական դոկտրինը, որի հիմքում ընկած է Հայաստանի մասնատումը և Արցախի իսպառ ոչնչացումը, անփոփոխ է։

Կարիք չկա վերլուծել Ալիևի բոլոր հակահայկական մտքերը, սակայն պետք է ուշադրություն դարձնել երկու կարևորագույն դրվագի վրա, որոնք ուղղված էին ռուսական և իրանական կողմին։
Ալիևը քողարկված հաստատեց, որ նա չի ցանկանում ռուսների խաղաղապահ առաքելությունը երկարաձգել և «անհամբեր» սպասում է այդ առաքելության ավարտին։

Իսկ Իրանի մասով ուղիղ մեղադրանքներ նետեց իրանցիների հասցեին, պնդելով որ Իրանը «պաշտպանում է» հայերին։

Այս երկու դրվագն ակնհայտ ցույց են տալիս թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մոտակա ժամանակահատվածում` լարել իրավիճակը թե արցախյան, թե հայաստանյան ուղղությամբ։
Պատրա՞ստ ենք մենք արդյոք այդ զարգացումներին… կարծում եմ որ ոչ, քանզի թե իշխանության, թե հասարակության զգալի մասը ուղղակի հրաժարվում է առերեսվել իրականության հետ և գերադասում են թաքնվել թրքահաճո և ադրբեջանամետ «խաղաղության դարաշրջան» կոնցեպտի ետեւում։Այլ կերպ բացատրել երկրում տեղ գտած ինքնասպան իներտությունը չի ստացվում։ Ի դեպ, իշխանությունները կարծես թե հասկացել են, որ իրենց զիջողական կեցվածքը գեներացրել է պատերազմի վերսկսման լրացուցիչ ռիսկեր, սակայն ինչպես անցյալում, այդպես էլ հիմա իրական քայլերի փոխարեն զբաղված են հերթական «մեղավորներին» փնտրելով։

Արման Աբովյան