Շերի վերջին լուսանկարներն իր նոր երիտասարդ ընկերոջ հետ դարձել են վիրուսային: Երգչուհին չի անտեսել բացասական մեկնաբանությունները և անդրադարձել է դրանց:
Անցյալ շաբաթ աստղին նկատել են պրոդյուսեր Ալեքսանդր Էդվարդսի ընկերակցությամբ: Օգտատերերը վրդովված էին, որ աստղի ուղեկիցը նրանից փոքր է 40 տարով:
76-ամյա երգչուհին զարմացել է, որ իր հարաբերություններով հասարակական դժգոհություն է առաջացրել և դիմել է քննադատներին։
«Ես երեկ չեմ ծնվել և երևի ամեն ինչ գիտեմ… Երաշխիքներ չկան։ Ամեն անգամ, երբ ընտրություն եք կատարում, ռիսկի եք դիմում։ Ես միշտ ռիսկի եմ դիմել… Սա է իրական իմ եսը: Սերը մաթեմատիկա չգիտի։ Եվ ես մեզ չեմ պաշտպանում»,- ասել է երգչուհին:
Շերը հավելել է, որ իրեն չեն հետաքրքրում բամբասանքները։ «Ատողները ատելու են, բայց դա նշանակություն չունի։ Գլխավորն այն է, որ մենք երջանիկ լինենք և ոչ մեկին չենք խանգարում»,- եզրափակել է նա։