Վրաստանը խոզագրիպի համաճարակի շեմին է. բժիշկների նախազգուշացումը
Advertisement 1000 x 90

Վրաստանը խոզագրիպի համաճարակի շեմին է. բժիշկների նախազգուշացումը

Վրաստանի մասնագետները նախազգուշացնում են, որ այս տարվա դեկտեմբերի վերջին երկրում սպասվում է խոզագրիպի տարածման առավելակետ:

Մասնագետների կանխատեսումներով՝ ախտահարվածների թվաքանակն ավելի շատ կլինի, քան նախորդ տարիներին:

Դրա պատճառը բժիշկները համարում են այդ վիրուսի տարածման մի քանի ալիքը, որոնք գրանցվել են այս տարի:

Բժիշկների խոսքով՝ գրիպի վիրուսն ամենավտանգավորն Է շնչուղիների մյուս ինֆեկցիաների շրջանում, ուստի հատուկ ուշադրություն Է պահանջում: Այն տեւելու Է 3-5 օր, եւ դրան բնորոշ են բարդացումները:

Վիրուսից պաշտպանվելու միակ հնարավորությունը պատվաստվելն Է, նշում են բժիշկները: Մինչեւ նոյեմբերի 15-ը Վրաստանում գրիպի վիրուսի դեմ պատվաստանյութը բոլոր ցանկացողների համար լինելու Է անվճար:

Դրանից առաջ այն անվճար Է եղել միայն որոշակի խմբի անձանց համար: Այս որոշումը Վրաստանի Հիվանդությունների հսկողության եւ հանրային առոողջության ազգային կենտրոնն ընդունել Է առողջապահության նախարարության հետ միասին:

Գրիպի վիրուսի դեմ պատվաստումը Վրաստանում սկսվել Է սեպտեմբերի 21-ին:

Իմունացման պետական ծրագրի շրջանակներում գերատեսչությունը գնել Է քառաբաղադրիչ Sanofi Pasteur ֆրանսիական պատվաստանյութի 200 հազար չափաբաժին: Սա այն երեք պատվաստանյութերից մեկն Է, որը հանձնարարվել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից: