
Viber մեսենջերի հեղինակները ներկայացրել են թարմացում iOS համակարգի համար, որը սմարթֆոնների տերերի համար նոր հնարավորություններ է բացում: Այդ առավելություններից առաջնայինը մեդիաֆայլերը առանց որակազրկելու ուղարկելն է, այսինքն՝ լուսանկարները և տեսահոլովակները հնարավոր կլինի ուղարկել առանց որակի կորստի։