Ալիևը միշտ պարտվող խաղամոլ է. իրանական Irdiplomacy-ն բացառիկ մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի նախագահի կյանքից
Advertisement 1000 x 90

Ալիևը միշտ պարտվող խաղամոլ է. իրանական Irdiplomacy-ն բացառիկ մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի նախագահի կյանքից

Իրանական Irdiplomacy վերլուծական կայքում հրապարկվել է միջազգային հարցերով իրանցի փորձագետ Էհսան Մովահեդիանի հոդվածը` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների առնչությամբ.

«Ալիևը միշտ պարտվող խաղամոլ է: Մոռացել է, որ երիտասարդ տարիներին, երբ 2 մլն դոլար չուներ, Ստամբուլի խաղատներում պարտվեց և անգամ Նեջմեդդին Էրբաքանը (խմբ. Թուրքիայի նախկին վարչապետ, «քաղաքական իսլամի» հիմնադիրը) նրան չօգնեց, այդ Իրանն էր, որ ձեռք մեկնեց:

Կիպրոսում նա խաղամոլության պատճառով ավելի լուրջ խնդիրներ է ունեցել և այդ անգամ էլ Իրանը նրա պարտության պատճառով պատանդ վերցված մարդուն վրացիների ձեռքից ազատեց և Ալիևին վերադարձրեց:

Ալիևների երախտամոռ ընտանիքը մոռացել է, որ եթե Ղարաբաղյան առաջին պատերազմում Իրանի օգնությունը չլիներ, Հայաստանը մինչև Բաքու առաջանալու էր և նրանք Թավրիզում էին ապաստանելու ու իրենց համար կոստյում գնելու համար Իրանի կառավարությունից էին միջոցներ ուզելու:

Իրանի համբերությունն ու զսպվածությունը պատճառ է դարձել, որ Ալիևն իր չափը չճանաչի:

Եթե Բաքվի բռնապետը սովորական պայմաններում և նախքան ալկոհոլային խմիչքի օգտագործումը համեմատի Բաքվի և Իրանի ռազմական կարողությունը, արագ կհասկանա, որ իր բանակն անգամ մի քանի ժամ չի կարող դիմակայել Իրանի զինված ուժերին:

Ալիևին տապալելու համար Իրանն անգամ հարյուր հազարավոր դոլարներ ծախսելու կարիք չունի և մի քանի ԱԹՍ-ներ ու Ադրբեջանի ճնշված ժողովուրդը բավական են նրան պատմության աղբանոցը նետելու համար»:



Նման նյութեր