
44-օրյա պատերազմից հետո հաշմանդամ է ճանաչվել է 1034 մասնակից։ Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։
«44-օրյա պատերազմից հետո 1498 մասնակցի սահմանվել է հաշմանդամության խումբ։ Իրականացված 915 վերափորձաքննությունների արդյունքում՝ այս պահին հաշմանդամ է համարվում 1034 մասնակից։ Նրանց 113-ն ունեն հաշմանդամության առաջին, 153-ը՝ երկրորդ եւ 768-ը՝ երրորդ կարգ»,- նշում են նախարարությունից։