Աշխարհի ամենամեծ ջեքփոթը՝ 2 միլիարդ 40 միլիոն դոլարի չափով, խաղարկել են ԱՄՆ-ում։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Կալիֆոռնիայի Ալտադենա քաղաքում վաճառվել է Powerbal-ի միակ շահած վիճակախաղի տոմսը։ Սկզբում ջեքփոթը ռեկորդային էր՝ 1,9 միլիարդ դոլար, սակայն խաղարկության օրը հասավ 2,04 միլիարդ դոլարի:
10, 33, 41, 47, 5 և 10 համարներով վիճակախաղի հաղթողը դեռ հայտնի չէ։ Սակայն իր ավտոտեխսպասարկման կետում շահած տոմսը վաճառած տղամարդն արդեն ստացել է մեկ միլիոն դոլարի «բոնուս» կտրոն։
Powerball վիճակախաղի տոմսն արժե 2 դոլար: Խաղարկության մասնակիցները պետք է ընտրեն 1-ից 69-ը համարակալված հինգ սպիտակ գնդակ և 1-ից 26-ը համարակալված մեկ կարմիր «Powerball»: Ջեքփոթին հասնելու համար խաղացողը պետք է ընտրի բոլոր 6 ճիշտ համարները. թվերի հաղթող համակցությունը գուշակելու հնարավորություններն են 1-ը 292,2 միլիոնից: