Մայքլ Ջեքսոնի ներկայացուցիչները հայտնել են, որ հանգուցյալ երգչի տունը թալանել են, գրում է TMZ-ը։
Ըստ արտիստի ունեցվածքը տնօրինող կազմակերպության անդամների՝ նրա տնից անհետացել են կոշտ սկավառակներ, նոութբուքեր, iPod-ներ, CD-ներ եւ DVD-ներ, որոնք ենթադրաբար պարունակում են երգչի ոչ հրապարակային ելույթների եւ համերգների ձայնագրություններ։
Ջեքսոնի ներկայացուցիչները գողության հարցում կասկածում են Ջեֆրի Ֆիլիպսին։ Ըստ աղբյուրների՝ գողացված գույքը գնահատվում է մոտ 1 միլիոն դոլար։
Ասում են, որ Ֆիլիպսը փախել է՝ իր հետ տանելով Ջեքսոնի ձեռագիր նոտաները, տեքստերի հատվածները, ժապավեններ, լուսանկարչական ալբոմով, սեւ պայուսակով, շրջանակված մրցանակներով: