Մելանյա Թրամփը քվեարկության է գնացել թանկարժեք հագուստով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մելանյա Թրամփը քվեարկության է գնացել թանկարժեք հագուստով

Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին, մոդելավորող և դիզայներ Մելանյա Թրամփը քվեարկության է գնացել թանկարժեք հագուստով։ Համապատասխան տեղեկությունը հաղորդում է Daily Mail-ը։

Նշվում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի 52-ամյա կինը այցելել է Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքի ընտրատեղամաս։ Հանրության առաջ ներկայանալու համար նա ընտրել է Alexander McQueen-ի սև և մոխրագույն զգեստ՝ 1990 դոլար արժողությամբ: Մոդելն ամբողջացրել է տեսքը 795 դոլար արժողությամբ սեւ Christian Louboutin բարձրակրունկներով եւ Hermes Kelly պայուսակով։ Ըստ նյութի՝ վերջինիս ճշգրիտ գինը հայտնի չէ, սակայն Sotheby’s-ում նմանատիպ աքսեսուարը վերավաճառվում է 30500 դոլարով:

Իր հերթին լրագրողները հաշվարկել են Թրամփի հանդերձանքի մոտավոր ընդհանուր արժեքը, որը կազմել է 33285 դոլար։



Նման նյութեր