Ադրբեջանցի երգիչ Էմին Ագալարովը, ով Ալիևի դստեր՝ Լեյլա Ալիևայի նախկին ամուսինն է, Hello!-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչ բիզնեսով է զբաղվում իր 13-ամյա որդին՝ Միքայելը։
«Sea Breeze-ի տարածքում (առողջարանային համալիր) կա մի փոքրիկ կոնֆետների խանութ, Միկան այնտեղ քաղցրավենիք է վաճառում և ինձանից անընդհատ հաշվետվություն է պահանջում. «Հայրիկ, ինչքա՞ն եմ վաստակել մեկ ամսում»: Հետաքրքրված է, որքա՞ն արժե շենք կառուցելը: Իսկ ինչպե՞ս կարելի է այն վաճառել։ Իսկ ինչքա՞ն կարող ես վաստակել: Նա փորձում է խորանալ բիզնես գործընթացների մեջ»,- կիսվել է կատարողը:
Էմին Ագալարովն ու Լեյլա Ալիևան երկվորյակ որդի ունեն։ Նախկին ամուսինները նաև ութամյա որդեգիր դուստր ունեն։ 2015-ին արտիստը բաժանվել է Լեյլայից։ Նա Քսենիա Սոբչակի հետ հարցազրույցում խոստովանել է, որ թաքցրել է ամուսնալուծության մասին լուրը ընտանիքից։ Հարազատները ամեն ինչ իմացել են միայն լրատվամիջոցներից: