Այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում Երևան քաղաքի Հանրապետության փողոցի բնակիչ, 32-ամյա Գոռ Մկրտչյանը Սարալանջի նորակառույց ճանապարհի վրա իր վարած Peugeot մակնիշի 97 CC 999 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Մկրտչյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանալ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գ. Մկրտչյանն աշխատում է «Սասնա ճրագ» ՍՊԸ-ի տնօրեն, իսկ ավտոմեքենայում էլ հայտնաբերվել է ատրճանակ։