Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին որոշում է ստորագրել, ըստ որի՝ Հակոբ Ավագյանն ազատվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից։
Որոշման մեջ մասնավորապես նշված է՝
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝
1. Հակոբ Ավագյանին ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից:
2. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունների կատարումը վերապահել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սլավիկ Սարգսյանին»։