Վերջերս հեռուստաաստղ Քլոե Քարդաշյանը հայտնել էր, որ ստիպված է եղել վիրահատության ենթարկվել՝ հեռացնելու այտի վրա առկա գոյացությունը. բժշկական հետազոտության արդյունքում պարզվել էր, որ դա ուռուցք է: Այժմ աստղը պետք է վիրակապ կրի՝ մինչեւ սպին անցնի:
«Վիրակապով լինելը հեշտ չէ, սակայն դա կօգնի, որ սպին շուտ անհետանա։ Ես հաճախում եմ լազերային վերականգնողական սեանսների, ուստի այն աստիճանաբար լավանում է: Բժիշկներն ուզում են, որ ես կես տարի վիրակապ կրեմ, սակայն չեմ կարծում, որ կարող եմ այդքան երկար դիմանալ։ Անցել է մի քանի ամիս եւ ես շատ հպարտ եմ կատարված աշխատանքով»,- ասել է Քարդաշյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր News.am STYLE-ը, 2016 թվականին հեռուստաաստղը հայտնել էր մաշկային քաղցկեղի մասին: բարեբախտաբար այն վաղ փուլում է եղել եւ հնարավոր է եղել բուժել:
«Մեջքիս վրա խալ ունեի, որը պարզվեց, որ քաղցկեղ է: Իմ մարմնից հեռացրին 20 սմ մաշկից: Ցավոտ էր, քանի որ ես մաշկի զգալի հատված կորցրի»,- խոստովանել է Քլոեն։