
Քիմ Քարդաշյանը խոստովանել է Met Gala 2022-ին նախապատրաստվելու դժվար ընթացքը Մերիլին Մոնրոյի զգեստով կարմիր գորգին քայլելու համար։ Այդ մասին գրում է Page Six-ը։
«Քարդաշյաններ» ռեալիթի շոուի նոր դրվագում հեռուստադիտողներին ցուցադրվել է շոգեբաղնիքի կոստյում, որը հագել է Քիմ Քարդաշյանը՝ մի քանի շաբաթում 16 կիլոգրամով նիհարելու համար։
«Ես հագնում եմ այն, և դա քրտնացնում է»,- բացատրել է նա:
Քիմ Քարդաշյանը ստիպված է եղել ոչ միայն նիհարել, այլեւ շատ ժամանակ անցկացնել վարսահարդարի աթոռին։
«Ամեն ինչ նիհարելու, մազերը 30 ժամ ներկելու, հյուրանոցը խալաթով լքելու, Met Gala-ին հասնելու, կարմիր գորգի վրա հագնվելու, կարմիր գորգի վրայով քայլելու, հետո նորից կրկնօրինակ զգեստը հագնվելու մասին, որովհետև մենք չենք կարող վտանգել այն, երբ ճաշում ենք դրանով: Այս ամենը, հավանաբար, արվել է հանուն իմ կյանքի 10 րոպեի»,- կիսվել է Քարդաշյանը։